00:00:00

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 66 դեպք

04:06, 07 հուլիս 2018 Պատահարներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 4-ից 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 30, խարդախության 15, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման 3, զենք-զինամթերքի առգրավման 2, կողոպուտի, շորթման, գույքի դիտավորյալ ոչնչացման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և կողոպուտի 1 դեպք: Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր