00:00:00

Սարի թաղի տներից մեկի բակում գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժել է 2 բնակիչ

01:58, 07 հուլիս 2018 Պատահարներ

«911» ծառայությանը հուլիսի 6-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղի 9-րդ փողոցի նրբանցքում գտնվող 3 կգ-անոց գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սարի թաղի 9-րդ փողոցի նրբանցքի տներից մեկի բակում գտնվող 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի դատարկվելը: Տուժածներ Մ. Պ.-ն (ծնված 1967 թ.) և Ն. Մ.-ն (ծնված 1935 թ.) շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր