00:00:00

Տրակտորն ընկել է ձորը. 50-ամյա վարորդը մահացել է

21:48, 06 հուլիս 2018 Պատահարներ

Գեղարքունիքի մարզում, հուլիսի 4-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած «շտապօգնության» աշխատակիցները հայտնել են, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի սարատեղում, մինչ իրենց տեղ հասնելը, 50-ամյա Գագիկ Կնյազյանը մահացած է եղել: Պարզվել է, որ Գագիկ Կնյազյանը նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Աստղաձոր գյուղի «Սելավուրի ձոր» կոչվող տարածքում իր դաշտի խոտերը հնձելիս, անձնական օգտագործման «Բելառուս» մակնիշի տրակտորով ընկել է ձորը, ինչի հետեւանքով մահացել է: Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր