00:00:00

Վթար Թբիլիսյան խճուղում. վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

15:50, 06 հուլիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 5-ին, ժամը 23:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Էրզրում» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհարժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Kia Optima» (վարորդը՝ Ա. Կ., ծնված 1972 թ.) եւ «Nissan Roge» (վարորդը՝ Վ. Ս.)  մակնիշերի  ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Nissan Roge» ավտոմեքենայի ուղեւորները՝ Է. Ս.-ն (ծնված 1973 թ.) եւ Ա. Բ.-ն (ծնված 1973 թ.) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ: Բժիշկները Է. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Ա. Բ.-ինը՝ բավարար։ Փրկարարները Է. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Վ. Ս.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր