00:00:00

Թաիլանդի քարանձավում արգելափակված դեռահասներին փրկելու ժամանակ սուզորդ է զոհվել

15:12, 06 հուլիս 2018 Պատահարներ

Նախկինում Թաիլանդի ռազմածովային նավատորմում ծառայած ակվալանգիստը զոհվել է հեղեղված քարանձավում արգելափակված դեռահասներին եւ նրանց մարզչին փրկելու գործողությունների ժամանակ, փոխանցում է ՌԲԿ–ն։ 38-ամյա Սաման Գունանը կամավոր մասնակցել է փրկրարարական գործողություններին։ Նա կորցրել է գիտակցությունը քարանձավի հետդարձի ճանապարհին այն բանից հետո, երբ թթվածնային բալոններ է այնտեղ հասցրել։ Չանգ Ռայ շրջանի նահանգապետի տեղակալ Պասակորն Բունյալակը պատմել է, որ ակվալանգիստը մահացել է ուրբաթ՝ հուլիսի 6-ի առավոտյան,։ Ֆուտբոլային թիմի 12 դեռահասներ եւ նրանց մարզիչը անհետ կորել էին հունիսի 23-ին Կհաո Լուանգ քարանձավում։ Անցումը հեղեղվել էր քարանձավի մոտ հոսող առուների ջրով, քանի որ դրանց ջրի մակարդակը մեծապես բարձրացել էր անձրեւների պատճառով։ Հունիսի 25-ին որոնողափրկարարական աշխատանքներին էր միացել Թաիլանդի ռազմածովային ուժեր հատուկ նշանակության ջոկատը։ Հուլիսի 2-ին ռազմական փրկարարներին հաջողվել էր գտնել բոլոր դեռահասներին ու նրանց մարզչին, նրանք բոլորը ողջ են, սակայն նրանց տարհանել չի հաջողվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր