00:00:00

Արտակարգ դեպք Երեւանում. «Միկա» բենզալցակայանում տղամարդու դի են հայտնաբերել

15:00, 06 հուլիս 2018 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել. ժամը 08:40-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցից դեպի Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող նախկին «Միկա» բենզալցակայանում տղամարդու դի կա: Shamshyan.com-ի   փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 70-75 տարեկան տղամարդու դի: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր