00:00:00

Կասկադյորական վթար Երեւան-Սեւան ճանապարհին. Վիրավորները երիտասարդ աղջիկներ են

14:37, 06 հուլիս 2018 Պատահարներ

Կոտայքի մարզում, այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:20-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 11.5 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 ՏZ 103 համարանիշի եւ Mercedes մակնիշի 978 AG 61 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վիրավորները երիտասարդ աղջիկներ են: Աղբյուրի տվյալներով, բեռնատար Mercedes-ը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված է եղել եւ մեքենայի տերը, ով աշխատում է մենեջեր, իջել է ավտոմեքենայից եւ մտել խանութ: Այդ ժամանակ մյուս Mercedes-ը մեծ արագությամբ, դեպի Սեւան ընթանալիս, բախվել է կայանված բեռնատար Mercedes-ին ու հարվածն այնքան ուժգին է եղել, որ Mercedes-ն առաջ ընթանալով՝ անցել է ճանապարհի բաժանարար կանաչ գոտու հատվածով եւ, դուրս եկել ճանապարհի հանդիպակաց գոտի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր