00:00:00

Ժամկետային զինծառայողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

03:14, 06 հուլիս 2018 Պատահարներ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 4-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ստացված ահազանգի փաստով։ Ժամը 23։00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ «գլխի վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ՝ 19-ամյա Գոռ Հայրապետյանն է։ Վերջինս բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Իսակովի պողոտայում իրեն անծանոթ անձի կողմից անհիմն ծեծի ենթարկվելու հետևանքով։ Պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ժամը 22։20-ի սահմաններում Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում, և Գ. Հայրապետյանի հետ վիճաբանել, այնուհետև նրան ծեծի ենթարկող կասկածյալը դեպքի վայրից հեռացել է Mercedes մակնիշի 10 DZ 045 համարանիշի ավտոմեքենայով։ Վերջինս դեռեւս չի հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ Գ. Հայրապետյանը ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայող է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր