00:00:00

Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին բենզալցակայանում հզոր պայթյունը ոչնչացրել է 10 մեքենա եւ 2 շենք

00:24, 06 հուլիս 2018 Պատահարներ

Ղրղզստանի Բատկեն քաղաքում բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով այրվել է 10 մեքենա եւ երկու շենք, հաղորդում է «Վեչերնի Բիշքեկը»: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 4-ի երեկոյան՝ տեղական ժամանակով 20:30-ին: Պայթյունի հետեւանքով մեկ բենզալցակայանն ամբողջությամբ այրվել է, երկրորդը մասնակի, նաեւ մեկ մարդատար մեքենա, հինգ բեռնատար, երկու գազատար եւ երկու միկրոավտոբուս: «4 մարդ է տուժել: Նրանցից 3-ը Տաջիկստանի քաղաքացիներ են, մեկը՝ ղրղզստանցի: Նա տեղափոխվել է Կուլունդու գյուղի հիվանդանոց» — ԱԻՆ-ից հայտնել են տեղական լրատվամիջոցներին: Հրդեհի մարվել է Ղրղզստանի եւ Տաջիկստանի մարտական հաշվարկների կողմից: Հրդեհն ամբողջությամբ հաջողվել  է մարել միայն 10 ժամ անց: Նախնական տվյալներով, բենզալցակայանում պայթյունը սկսվել է հեղուկ գազով ավտոմեքենայի բռնկումից: Միջադեպի բոլոր մանրամասները ճշտվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր