00:00:00

Փրկարարները մարել են տանիքի հրդեհը

21:29, 05 հուլիս 2018 Պատահարներ

Հուլիսի 5-ին, ժամը 13:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 35 շենքի մոտակայքում գտնվող պահակատան տանիքում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի թիվ 38 հասցեում գտնվող պահակատան տանիքում (12 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:19-ին, մարվել՝ 14:28-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (6 քմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր