00:00:00

Խոշոր վթար Մխչյան գյուղում. բախվել են «Մերսեդեսն» ու «Ֆոլքսվագենը». կա 6 վիրավոր, այդ թվում երեխա

18:52, 05 հուլիս 2018 Պատահարներ

Արարատի մարզում, հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21:00-ի սահմաններում Մխչյան –Մրգավետ գյուղամիջյան ճանապարհին՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, բախվել են 24-ամյա Սերգեյ Ա.-ի վարած Mercedes մակնիշի 01 AԼ 707 համարանիշի եւ 37-ամյա Գարիկ Ս.-ի վարած Volkswagen Golf մակնիշի 35 QԼ 797 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Գարիկ Ս.-ն, նրա ուղեւորներ 35-ամյա Նարինե Խ.-ն, 10-ամյա Էրիկ Ս.-ն, 21-ամյա Լեւոն Ս.-ն տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Աստղիկ բժշկական կենտրոն են տեղափոխվել Mercedes-ի վարորդ Սերգեյ Ա.-նն ու նրա ուղեւոր 42-ամյա Վարդիթեր Խ.-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր