00:00:00

Վթար Վանաձորում․ բախվել են «Mercedes E»-ն ու «Ford Transit»-ը․ կան վիրավորներ

15:50, 05 հուլիս 2018 Պատահարներ

Հուլիսի 5-ին, ժամը 00:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ Երևանյան խճուղու թիվ 119 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» մակնիշի (վարորդը՝ Է. Գ., 1988 թ.) ու «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Գ. Մ., 1992 թ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ն. Ս., 2014 թ.) տեղափոխվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր