00:00:00

Սեւանավանքի մոտ բախվել են «Volkswagen Vento»-ն եւ «Opel Astra»-ն. Կա վիրավոր

14:40, 05 հուլիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 4-ին, ժամը 17:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջեւան-Սեւան ավտոճանապարհին` Սեւանավանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է տուժած եւ վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Իջեւան հատվածի 67-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» մակնիշի  (վարորդը՝ Գ. Խ., 1990 թ.) եւ «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ս. Մ., 1985 թ.) ավտոմեքենաները: Շտապօգնության աշխատակիցները Գ. Խ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր