00:00:00

Երեւանի «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

02:10, 05 հուլիս 2018 Պատահարներ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի տակ տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, քննչական կոմիտեի խմբերը։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի քննության ընթացքում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր