00:00:00

Կառավարությունը շահագրգռված է հայկական շուկայում եգիպտական կապիտալի ընդլայնմամբ. Նիկոլ Փաշինյան

00:38, 05 հուլիս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին: Վարչապետը բարձր է գնահատել հայ-եգիպտական քաղաքական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսության ոլորտում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը  շահագրգռված է առևտրատնտեսական կապերի ամրապնդմամբ, հայկական շուկայում եգիտական կապիտալի ընդլայնմամբ: Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ կառավարությունը երաշխավորում է օրենքի դաշտում գործունեություն ծավալող յուրաքանչյուր ներդրումային ծրագրի անվտանգությունը և կարևորում արտաքին ներդրումների ծավալների ավելացումը: Դեսպան Մաաթին անդրադարձել է հայ-եգիպտական բազմադարյա կապերին և համոզմունք հայտնել, որ դրանք կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման անհրաժեշտությունն ու հայ-եգիպտական օրակարգային հարցերի քննարկումը՝ դրանք արդյունավետ լուծելու և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու նպատակով: Վարչապետ Փաշինյանն իր ողջուններն է փոխանցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր