00:00:00

Դու անդաստիարակ ե՞ս. Ռիտա Սարգսյանը՝ ԱԱԾ-ի՝ իրենց տուն մտնելու հնարավորության մասին

00:16, 05 հուլիս 2018

Քիչ առաջ Կոնդի եկեղեցու տարածքում հանդիպեցինք Սերժ Սարգսյանի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Սարգսյանների ընտանիքում տեղի ունեցող ԱԱԾ գործողությունների շուրջ փորձեցինք Ռիտա Սարգսյանին մի քանի հարց ուղղել, թեեւ նախապես տիկին Սարգսյանից ներողություն խնդրեցինք, որ ոչ հարմար միջավայրում ենք փորձում ճշտել իր կարծիքը: Սակայն, նա սկսեց վիրավորել, երբ լսեց իրեն ուղղված հարցերը: ՀԺ-ի հետ նրա զրույցը ներկայացնում ենք ստորեւ. Տիկին Սարգսյան, Ձեր կարծիքն եմ խնդրում ԱԱԾ... - Ես չեմ ուզում խոսել: - Ի՞նչ պատճառով: Իյա, իմ քաղաքացիական իրավունքն է: - Ես ամեն դեպքում Ձեզ մեկ հարց եմ տալու: Ազգային անվտանգության ծառայությունը լայնամասշտաբ խուզարկություններ է իրականացնում Սարգսյանների ընտանիքում: Մտավախություն չունե՞ք, որ Ձեր առանձնատուն եւս կգան: - Լսի, դու անդաստիարակ ե՞ս: - Ինչու՞ եք վիրավորում: Դուք հանրապետության 3-րդ նախագահի տիկինն եք եւ հարցս կապված է Ձեր ընտանիքի հետ: - Լավ եմ անում, որովհետեւ ես իմ քաղաքացիական իրավունքները գիտեմ, չեմ ուզում խոսել: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն վաղ առավոտից գործողությունն է իրականացնում Սաշիկ Սարգսյանի բանկարանում:

armtimes.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր