Տեւական ժամանակ է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացնում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի, ով առավել հայտնի է Սաշիկ անունով բնակարանում: Հատուկ գործողություններն այս պահին էլ շարունակվում են: ԱԱԾ գործողությունների մասին պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։ Ի՞նչ է փնտրում ԱԱԾ-ն Սաշիկ տանը: Ակնհայտ է, որ խոսքը բնավ էլ անօրինական զենքի մասին չէ: Ինչպես հայտնի խոսքում է ասվում Սաշիկն այդ գործով արդեն «նստել է»:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ոստիկանությունը Սայաթ-Նովա փողոցից բերման էր ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով: Ժամեր անց նա ազատ էր արձակվել: Ոստիկանությունից հայտարարել էին, որ ստուգվում է նրա մոտ հայտնաբերված զենքի օրինականությունը։ Ավելի ուշ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարեց, որ Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքն օրինական է եղել: Հետեւաբար զենք ԱԱԾ-ն այդ հասեցում դժվար թե փնտրի:
Ալեքսանդր Սարգսյանը 2003-2011 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, մամուլը նրա անունը կապում է բազմաթիվ բիզնեսների հետ: Մասնավորապես օդում առկախված լուրերի համաձայն Սաշիկը Հայաստանի գրեթե բոլոր խոշոր բիզնեսներում փայատեր է: Չի բացառվում, որ ԱԱԾ-ն հենց այդ թղթապանակներն է փնտրում: Ամեն դեպքում պաշտոնական հաղորդագրությունը առավել քան սպասելի է, նույնքան, որ Սարգսյանի հարեւաններն էին ԱԱԾ-ի այցը Սաշիկի բնակարան համարել «սպասելի»:
Հ.Գ. Սոցիալական ցանցերում եւ մամուլում ակտիվորեն քննարկվում է Ալեքսանդր Սարգսյանի բնակարանից մեկ կադր: Երբ Սարգսյանի բնակարանի վերելակի դռները բացվել են, լրագորղներն արձանագրել են, որ վերելակը ոսկեզօծ է, իսկ վրան գրված է Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի անունը:
Առավել ուշագրավ բացահայտումները վերալակից այն կողմ կլինեն:
Irakanum.am