00:00:00

Արտահերթ ընտրությունների անցկացումը հրատապ չէ, ավելի կարեւոր է ԸՕ շուրջ աշխատանքը. Դավիթ Հարությունյան

23:23, 04 հուլիս 2018

Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունները հրատապ խնդիր չի համարում։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում։ «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ են, երբ տեղի է ունենում կառավարման ճգնաժամ։ Եթե կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերը, ենթադրենք, բոյկոտվում են խորհրդարանի կողմից կամ խորհրդարանն անցկացնում է օրենսդրական նախաձեռնություններ, որոնց կառավարությունն արմատապես դեմ է: Նման իրավիճակները խոսում են այն մասին, որ առկա է կառավարական ճգնաժամ։ Ֆորմալ առումով կառավարական ճգնաժամ չեմ տեսնում, այս պատճառով դա առաջին հրատապության խնդիր չեմ համարում»,-նշեց նա։ Դավիթ Հարությունյանը ավելի կարեւոր է համարում Ընտրական օրենսգրքի շուրջ աշխատանքը. «Ճիշտ կլինի, որ մենք արդեն հիմա աշխատենք Ընտրական օրենսգրքի վրա։ Ինչքան ավելի մեծ կոնսենսուս, այնքան ավելի արժեքավոր  ԸՕ, այդքան ավելի վստահելի ընտրությունների արդյունքներ»»։ Անդրադառնալով արտահերթ ընտրություններում անցողիկ շեմն իջեցնելու առաջարկներին՝ նա անհրաժեշտ համարեց դրանց նպատակի եւ դրդապատճառների պարզաբանումը. «Անցողիկ շեմն իջեցնելը պետք է որոշակի նպատակ հետապնդի։ Խորհրդարանական համակարգերում շատ կարեւոր է, որ լինի կայուն խորհրդարանական մեծամասնություն։ Ընտրական շեմերն իջեցնելը հակառակ ուղղությամբ է տանում պրոցեսը։ Եթե մենք պլանավորում ենք հրաժարվել խորհրդարանական մոդելից, ես կարող եմ դա հասկանալ, բայց այս պահին, կարծես, նման խնդիր դրված չէ»։ Հայաստանում չկա դասական քաղաքական դաշտ, շատ քիչ են կայացած կուսակցությունները, իսկ անցողիկ շեմի իջեցումն արդյո՞ք կնպաստի կուսակցությունների կայացմանը, թե՞ կնպաստի փոքրիկ կուսակցությունների առաջացմանը. Դավիթ Հարությունյանը եզրափակեց. «Ինձ համար պարզ չեն դրդապատճառները»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր