00:00:00

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

22:09, 04 հուլիս 2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Նախարարը ողջունել է դեսպանին և նշել, որ Ճապոնիան Հայաստանի կառավարության լավագույն բարեկամ երկրներից է, որի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Նորանշանակ դեսպանը բարձր է գնահատել ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները և հատկանշական համարել այն հանգամանքը, որ իր գործունեությունը Հայաստանում սկսում է այս ժամանակահատվածում: Դեսպան Յամադին կարևորել է ՀՀ կառավարության ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված դիրքորոշումը և նախարարից հետաքրքրվել Արդարադատության նախարարության ծրագրային առաջնահերթություններով: Այդ համատեքստում Արտակ Զեյնալյանն անդրադարձել է դատաիրավական, հանրային ծառայությունների մատուցման ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, ինչպես նաև «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի սարքավորումներն արդիականացնելուն, ՔԿՀ-ներում պահման պայմանների բարելավելուն, նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելուն ուղղված մի շարք հարցերի: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նշված ուղղություններով համագործակցելու հնարավորությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր