00:00:00

Ալիկ Սարգսյանին սպառնացե՞լ են․ պատգամավորը ՀՔԾ-ում հաղորդում է տվել

21:55, 04 հուլիս 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաստատում է տեղեկություններն այն մասին, որ այսօր Հատուկ քննչական ծառայությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Տեղեկությունների համաձայն խոսքը նախկին ոստիկանապետից ենթադրյալ շորթում կատարելու մասին է: Ալիկ Սարգսյանն իրավապահներին հայտնել է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն արդեն տևական ժամանակ է` իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով, իրենից առանձնապես խոշոր չափերի գումար է պահանջում: Ալիկ Սարգսյանը Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ առավոտյան է հաղորդումը ներկայացրել։ «Բայց նախաքննությունից ելնելով այլ բաներ չեմ ասի, թող երկու- երեք օր անցնի կխոսենք, այս պահին ոչինչ չեմ ասի»,- նշեց Ալիկ Սարգսյանը, հավելելով, որ երբ հրավիրեն ՀՔԾ, եւ լինի նորություն կհայտնի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր