00:00:00

Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2018 թվականի 1 ին կիսամյակի գործունեության արդյունքները

21:18, 04 հուլիս 2018

Ս/թ հուլիսի 4-ին Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2018 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքները: Հրավիրված կիսամյակային աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետՀակոբ Հակոբյանը: Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված օրակարգի,Ծառայության տեսչականև վերլուծական բաժնի պետը ներկայացրել է հաշվետու զեկույց՝ տարբեր բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ: 2018 թվականի 1-ին կիսամյակում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է 10 943 420 726ՀՀ դրամ:Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 643 998 կատարողական վարույթների, իսկ ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 596 903: Մնացորդ կատարողական վարույթների թիվը կազմել է 47 095: Նշված ժամանակահատվածում թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 10 601 զանգերի, իսկ Ծառայության արագ սպասարկման գրասենյակում նույն ժամանակահատվածում սպասարկվել են 36 110 քաղաքացիներ: Ծառայության տարբեր բաժինների պետերը ներկայացրել են իրենց բաժիններում առկա խնդիրներն ու Ծառայության ղեկավարից ստացել կոնկրետ հանձնարարականներ: Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է նաև Ծառայության աշխատակիցներին խստորեն պահպանել կատարողական վարույթների իրականացման ժամկետները, կարգադրել է լինել խիստ հետևողական աշխատանքային կարգապահության պահպանման հարցում, գործողություններում՝ օպերատիվ, աշխատել սրտացավությամբ, նվիրվածությամբ և կատարողական վարույթի կողմերի հետ աշխատելիս ցուցաբերել նրբանկատություն, զսպվածություն: Կառույցի ղեկավարն ընդգծել է, որ Ծառայությունը շարունակելու է բաց և հասանելի գործելաոճը՝ մատչելի դարձնելով քաղաքացիների համար իր բոլոր գործառույթները, հնարավորինս պարզեցնելով վճարման պայմանները, տեղեկատվության հասանելիությունը և այլն: Անցնելով այլ օրակարգայինհարցերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը խոսել է նաև Ծառայության տարբեր բաժիններում անցկացված տեսչական ստուգումների ու նշանակված ծառայողական քննությունների արդյունքների մասին՝ Տեսչականև վերլուծական բաժնի պետին տալով մի շարք հանձնարարականներ: Հակոբ Հակոբյանն անդրադարձել է նաև առաջիկայում սպասվելիք օրենսդրական փոփոխություններին՝ նշելով, որ դրանք նպատակաուղղված են լիենլու հարկադիր կատարման ոլորտի շարունակական կատարելագործմանը: Կառույցի ղեկավարը նաև նշել է, որ Ծառայությունը շարունակելու է հետամուտ լինել հարկադիր էլեկտրոնային աճուրդների ընթացակարգն էլ ավելի դյուրինացնելու և համակարգի թափանցիկությունն էլ ավելի բարձրացնելու գործընթացում: Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը մասնավորապես նշել է. Հարկադիր կատարման ծառայությունն աշխատում է թափանցիկության շարունակական բարձրացման ուղղությամբ: Մենք առավել ակտիվ ենք լուսաբանելու Ծառայության գործառույթներն ու տարբեր ձևաչափերով ենք անդրադառնալու այն բոլոր հարցերին, որոնք հուզում են քաղաքացիներին: Մեր՝ հարկադիր կատարողներիս, և մեր ծառայության գործունեությունը պետք է համահունչ լինի Հայաստանի Հանրապետությունում կատարված փոփոխություններին և ժամանակի հրամայականին: Ավելի ենք ամրապնդելու Ծառայության հանդեպ ձևավորված վստահությունը մեր ամենօրյա ու ամենժամյա պատասխանատու աշխատանքի արդյունքում:Մեր աշխատանքի արդյունքում պետք է ունենանք մի համակարգ, որում պետական ծառայողը՝ հարկադիր կատարողը, կլինի պաշտպանված, հարգված և ընդունելի հասարակության կողմից: Լիահույս եմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում մենք անպայման արձանագրելու ենք շատ հաջողություններ: Մաղթում եմ բոլորիս բարի ծառայություն»:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր