00:00:00

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրենին

19:33, 04 հուլիս 2018

Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին: Հանդիպման ընթացքում ներկայացվել են հիմնադրամի առաքելությունը, գործունեության հիմնական ուղղությունները և ծրագրերը: Զրուցակիցները քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հիմնադրամի համագործակցության ուղիները, զինված ուժերում նորարարական տեխնոլոգիաների ներդրման և զինծառայողների համար կրթական նոր ծրագրերի մշակման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է որպես գիտության և տեխնոլոգիաների խթանման, նորարարությունների ու վենչուրային կապիտալի համար նպաստավոր միջավայրի ստեղծման և կրթության զարգացման հարթակ: Հիմնադրամի հիմնական առաքելությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունը և գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումն է:   

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր