00:00:00

Արցախի «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի տնօրեն է նշանակվել Տիգրան Ծատուրյանը

18:56, 04 հուլիս 2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 4-ին այցելել է «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամ եւ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ տնօրեն Տիգրան Ծատրյանին։ Ողջունելով ներկաներին՝ պետնախարարը նշել է, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ նշանակված տնօրենը քաջատեղյակ է գյուղատնտեսության եւ ֆինանսական ոլորտներին։ «Համոզված եմ, որ Տիգրան Ծատրյանին կհաջողվի նոր թափ հաղորդել հիմնադրամի աշխատանքներին, բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը եւ դրանց թափանցիկությունը։ Ցանկանում եմ ընդգծել, որ «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամը կարեւոր գործառույթ է իրականացնում մեր տնտեսության առանցքային ճյուղ հանդիսացող գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության ուղղությամբ։ Ուստի՝ թե՛ իշխանության եւ թե՛ հանրության սպասելիքները հիմնադրամի աշխատանքներից մեծ են, եւ դրանք պետք է արդարացնել»,- ասել է Գ. Մարտիրոսյանը։ Հանդիպման ընթացքում Գ. Մարտիրոսյանը լսել է ոլորտի պատասխանատուների զեկույցները հիմնադրամի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, տվել մի շարք հանձնարարականներ: Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել նաեւ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Հրանտ Սաֆարյանին՝ կարճատեւ, բայց բարդ ժամանակահատվածում տնօրենի պարտականությունները ստանձնելու եւ դրանք պատվով կատարելու համար։ Հանդիպմանը մասնակցել է գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր