00:00:00

ԵԽ քննարկել է Հայաստան– ԵՄ վիզաների ազատականացման հարցը

18:15, 04 հուլիս 2018

Եվրոպական Խորհրդարանն իր երեկվա նիստում քննարկել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործացության համաձայնագրին համաձայնություն տալու հարցը: Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում  գրել է ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Հիմնական զեկույցը ներկայացրել է պատգամավոր Լասլո Տոկեշը, հարակից զեկուցող է եղել Ֆեդերիկա Մոգերինին: Քննարկմանը մասնակցել են եվրադեպուտատներ տարբեր քաղաքական խմբակցություններից: Համաձայնագիրը գնահատվել է որպես հաջողության պատմություն և պատմական հնարավորություն, ընգծվել է, որ այն հնարավոր է դարձել և ստորագրվել է նախորդ կառավորթյան օրոք, Մոգերինին հատուկ շեշտել է, որ այն չունի գեոպոլիտիկ բնույթ և կոնֆրոնտացիոն չէ։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, վերջին զարգացումներին, հատուկ ուշադրության է արժանացել իշխանափոխության խաղաղ և սահմանադրական բնույթը, կարևորվել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ներառական մեխանիզմի ապահովումը, ընդդիմության ներգրավածությունը բարեփոխումների գործընթացում և OSCE ODIHR ռեկոմենդացիաների կատարումը: Եվրախորհրդարանը նաև պատրաստակամություն է հայտնել հնարավոր ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկել: Բարձրացվել է նաև վիզաների ազատականացման հարցը: Մոգերինին հարցի լուծումը կապել է Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի լիարժեք կատարման հետ, գոհունակություն է հայտնել ընթացքից և ասել, որ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու համապատասխան որոշումը պետք է կայացնի Եվրոպական Խորհուրդը: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արագ կարգավորումը: Հարցի քվեարկությունը տեղի կունենա այսօր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր