00:00:00

Հուլիս 11-ին ԱԺ-ի արտահերթ նիստ կհրավիրվի

16:51, 04 հուլիս 2018

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Ըստ նախագծի՝ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի հուլիսի 11-ին ՝ժամը 11:00-ին: ԱԺ արտահերթ նիստը կհրավիրվի «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ու մի շարք այլ նախագծեր քննարկելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր