00:00:00

Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն չի կատարվել. ԱԱԾ տնօրեն

16:07, 04 հուլիս 2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի հայտարարությամբ  յուրացրած գումարներն ինքը վերադարձրել է: Այս մասին,  կառավարությունում լրագրողների հետ զրույցում  ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: «Բայց հիմա մենք քննություն ենք իրականացնում, պարզ կլինի, այս պահին չեմ կարող հստակ ասել», - ասաց նա՝ ավելացնելով, որ ունեն հստակ տվյալ՝ Արա Վարդանյանը մոտ 130 միլիոն դրամ խաղացել է խաղատներում: Արթուր Վանեցյանը հերքեց, թե ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը: «Չկա նման բան», - ասաց նա: Հարցին, թե հայտնի՞ է  Տարոն Մարգարյանի գտնվելու վայրը, ԱԱԾ տնօրենն ասաց, որ Մարգարյանը Հայաստանում է. «Իսկ թե որտեղ է գտնվում, ճիշտն ասած, չգիտեմ»:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր