00:00:00

Երբ անցնում են բարոյականության սահմանը

04:14, 04 հուլիս 2018

Օրեր առաջ երբ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտեց բանակից կատարված գողությունը, եւ հասարակությունը ականատես եղավ զարուրհելի մի տեսարանի, թե ինչպես էր ՀՀԿ խմբակցության պատագամավոր, գեներալի կոչում ստացած Գրիգորյան Մանվելը յուրացրել 18 ամյա զինվորի հացը, խլել նրանից վերջին փամփուշտն ու հանգիստ գլուխը բարձին դրել, թվում էր թե այլեւս զարմանալու որեւէ տեսարանի ականատես չենք լինի: Մանվել Գրիգորյանը շարքային գողի նման յուրացրել էր փոքրիկ երեխաների նամակները: Հայ հասարակությունը դեռ ուշքի չի եկել կատարվածից: Հերթական անգամ ՀՀ քաղաքացին ականատես եղավ սահմռկեցուցիչ տեսարանի: Ձերբակալվեց Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2009-ից, մինչ այդ էլ մի քանի տարի աշխատել է հիմնադրամում: ՀՀ ԱԱԾ հաղորդագրության համաձայն, «Արա Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ՝ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը: Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 մլն ՀՀ դրամ», ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ: Վարդանյանը Մանվել Գրիգորյանի նման մտել է քաղաքացու գրպանը: Դժվար է պատկերացնել, թե ինչ են զգում հազարավոր այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ հեռու լինելով հայրենիքից գումարներ են փոխանցել Հայաստան, հույս ունենալով, որ կբարեկարգվեն ճաապարհներ, անօթեւանների համար բնակարաններ  ձեռք կբերվեն: Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները դժվար թե անգամ վառտ երեւակայության պայաններում կարողանան ընկալել տեղի ունեցածը: Նույն այն պահին, երբ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցը գումար է փոխանցել հիմնադրամին, Վարդանյան Արան հերթական խաղադրույքն է կատարել: Հայաստանում  փող չկա զինվորի, անօթեւանի, տարեցի ու հիվանդի համար: Հայաստանում փողը  տնօրինվել է մի քանիսի կողմից: Վարդանյան Արան ու Գրիգորյան Մանվելը հիվանդ են: Նրանք տառապում են ագահության մոլուցքով: Հասարակությունը սա նրանց չի ների: Չխախտելով անմեղության կանխավարկածը, թերեւս նշենք մեկ բան: Վարդանյանի եւ Գրիգորյանի նմանները սպանել են իրենց մեջ ամենակարևորը՝ մարդուն: Նրանք անցել են բարոյականության սահմանը: Ճաղերից այն կողմ, դա այլ կերպ է ընկալվում: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր