Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 21։10-ի սահմաններում Արա գյուղի 1-ին փողոցի սկզբնամասում բախվել են BMW մակնիշի 34 ՍV 659 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 4095 AL տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են, մի մասը՝ Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն, մի մասն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Փաստի հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Սկզբնաղբյուրը հայտնում է, որ Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ վիրավորներից մեկը մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։