00:00:00

«Արթիկ» ՔԿՀ-ում կալանավորի համար բերված ծխախոտը լցոնած է եղել ոչ գործարանային հումքով

20:10, 03 հուլիս 2018 Պատահարներ

Հուլիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հանձնուքների ընդունման եւ տեսակցությունների տրամադրման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Բ. Գ.-ի անվամբ քաղաքացի Ս. Ա.-ի կողմից բերված հանձնուքը: ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից  հայտնում են, որ զննության արդյունքում աշխատակիցները հայտնաբերել են, որ հանձնուքի մեջ առկա ծխախոտատուփերից մեկի պոլիէթիլենային թաղանթի ներքեւի հատվածը վնասված է, գլանակներից 7-ի ծայրերը ոլորված են եւ լցոնված ոչ գործարանային հումքով, որն ունի  յուրահատուկ սուր հոտ: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր