00:00:00

Արմավիրում բախվել են Ford Transit-ը, «ԳԱԶել»-ը, «ՎԱԶ-2106»-ն ու Range Rover-ը. վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի

20:28, 02 հուլիս 2018 Պատահարներ

Արմավիրի մարզում, այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:00-ի սահմաններում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում բախվել են Range Rover մակնիշի 03 ԼԼ 088 համարանիշի, Ford Transit մակնիշի 35 ՏZ 404 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 TA 121 համարանիշի եւ բեռնատար ГАЗель մակնիշի 35 RA 741 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի   փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Ճանապարհային ոստիկանները պարզում են վարորդների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր