00:00:00

Մանրամասներ Lexus-ի եւ «ԳԱԶել»-ի ավտովթարից. Lexus-ի վարորդը եղել է ոչ սթափ. 13 վիրավորների մեջ կան երեխաներ

19:37, 02 հուլիս 2018 Պատահարներ

Երեւան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում հունիսի 30-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի գործով նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Lexus-ի վարորդ Արման Վ.-ն ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, «ԳԱԶել»-ը վարել է 38-ամյա Սերյոժա Ա.-ն: Պարզվել է, որ վթարի հետեւանքով Արման Վ.-ն «ԳԱԶել»-ի ուղեւորներ 43-ամյա Հերմինե Կ.-ն, 11-ամյա Անի Կ.-ն, 11-ամյա Արկադի Ք.-ն, 33-ամյա Սիրանուշ Զ.-ն, 11-ամյա Սերգեյ Մ.-ն, 32-ամյա Ստելլա Բ.-ն, 11-ամյա Վան Մ.-ն, 11-ամյա Ավետիս Տ.-ն, 11-ամյա Դավիթ Մ.-ն, 32-ամյա Արմինե Մ.-ն, 40-ամյա Անահիտ Ա.-ն եւ 35-ամյա Նաիրուհի Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Ավելի վաղ հաղորդել էինք, որ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում, Երեւան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Lexus մակնիշի 77 RX 767 համարանիշի եւ մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 13 հոգի, որոնց թվում կային նաեւ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր