00:00:00

Ասկերանում բեռնատարը շրջվել է. 2 մարդ տեղում մահացել է

18:53, 02 հուլիս 2018 Պատահարներ

Արցախի ԱԻՆ-ում, հուլիսի 2-ին՝ ժամը 08:25-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի «Քարագլուխ» կոչվող տեղանքում տեղի է ունեցել ավտովթար, կան զոհեր եւ տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 08:24-ին Ասկերանի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր եւ տեղ հասնելուց պարզել, որ ժամը 07:30-ի սահմաններում նշված տեղանքում Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ Ա. Քարամյանը (ծնվ 1963թ.) իր վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով դաշտում աշխատելիս շրջվել է: Պատահարի հետեւանքով Նորագյուղ համայնքի բնակիչներ Ս.Ղահրամանյանը (ծնվ 2001 թ.) եւ Մ. Բարսեղյանը (ծնվ 2003 թ.) ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել են: ՃՏՊ-ի հետեւանքով տուժածներ՝ վարորդ Ա. Քարամյանին եւ ուղեւոր՝ նույն համայնքի բնակիչ Ա. Հարությունյանին (ծնվ 2003 թ.) փրկարարները տեղափոխել են քաղաք Ստեփանակերտ՝ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ եւ «Արեւիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածների վիճակը գնահատվում է բավարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր