00:00:00

Բարձր ջերմաստիճանի պատճառով գրանցվել են գազաբալոնների պայթյուններ. ԱԻՆ

17:37, 02 հուլիս 2018 Պատահարներ

Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մինչ հուլիս 5-ը հանրապետության տարածքում սպասվում է 42 աստիճան տաքություն՝ ստեղծելով հրդեհավտանգ իրավիճակ, իսկ հուլիսի 6-ից ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ նշել է Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լեւոն Վարդանյանը: ԱԻՆ-ից հայտնում են, որ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարեց շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկել եւ ներկայացնել առաջարկություններ՝ հրդեհների կանխարգելման ու վերահսկողության ուղղությամբ, ինչպես նաեւ՝ ակտիվացնել տեղեկատվական աշխատանքները բնակչության շրջանում՝ ուշադրություն դարձնելով բնության գրկում հանգստի կազմակերպման վարքականոններին: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրնն իր զեկույցում նույնպես անդրադարձավ բարձր ջերմային ֆոնով պայմանավորված արտակարգ պատահարներին: Վ. Գեւորգյանը նշեց, որ հնարավոր են եւ արդեն գրանցվել են գազաբալոնների պայթյուններ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շահագործվող գազաբալոնների մոտ 60% խորհրդային արտադրության է եւ հենց այդ գազաբալոններն էլ գտնվում են ռիսկային խմբում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր