00:00:00

Սյունիքում 4 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրգործ է հարուցել

15:15, 02 հուլիս 2018 Պատահարներ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2018թ․ հունիսի 30-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, 1979 թ. ծնված Մ.Դարբինյանի վարած «Վազ 21 074» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում բախվել է ավտոճանապարհի աջ կողնակում կայանված Վ.Սաթունցին պատկանող «Գազ 53» մակնիշի ավտոմեքենային, որի հետեւանքով 4 անձ մահացել է, եւս երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Զոհերի թվում են «Գազ 53» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 1979թ. ծնված Մարինե Հարությունյանը եւ նրա երկու անչափահաս որդիները՝ ծնված 2003 եւ 2008թթ., վարորդի կինը՝1981 թ. Մելինե Ադունցը։ Վարորդը եւ նրա անչափահաս որդին ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր