00:00:00

Ն. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ

21:38, 01 հուլիս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա առթիվ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի և Կանադայի միջև ձևավորվել են ամուր և բազմաբնույթ կապեր՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Համոզված եմ, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները ստեղծել են նոր, առավել բարենպաստ պայմաններ՝ մեր բարեկամական հարաբերու­թյուն­ներն ավելի ամրապնդելու և խորացնելու համար: Լիահույս եմ, որ առաջիկայում դրանք կարտացոլվեն մեր երկրների քաղաքական երկխոսու­թյան և տնտեսական համագործակցու­թյան մեջ: Մեր հարաբերություններում առանձնահատուկ դերակատարում ունի կանադա­հայ համայնքը, որը երկու երկրների միջև բարեկամության նորանոր կամուրջներ կա­պելու իր մշտական ջանքերով օրինակելի է ողջ հայկական սփյուռքի համար: Սիրով սպասում ենք Ձեզ Հայաստանում: Վստահ եմ, որ Ձեր այցը կնպաստի մեր փոխգոր­ծակ­ցության մակարդակի առավել բարձրացմանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր