00:00:00

Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա եւ Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման մեկդարյա հոբելյանի առթիվ

20:36, 01 հուլիս 2018

«Հարգելի դատախազներ, դատախազության համակարգի աշխատակիցներ եւ վետերաններ, շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա եւ Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման մեկդարյա հոբելյանի առթիվ: Հայաստանի Հանրապետության դատախազությունը կարեւորագույն դերակատարություն ունի երկրում օրինականության պահպանման, պետության եւ քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների հուսալի պաշտպանության, հանցավորության եւ կոռուպցիայի բոլոր դրսեւորումների դեմ անզիջում պայքարի ծավալման գործում: Ձեր սկզբունքային ու հետեւողական աշխատանքով են պայմանավորված Հայաստանում օրենքի գերակայության հաստատումը, ժողովրդավարական արժեքների տարածումը, օրենքի եւ պետության հանդեպ հավատի ամրապնդումը, առանց որոնց անհնար է իրավական պետության կառուցումը: Գլոբալացման գործընթացներին զուգընթաց աշխարհում անընդհատ ծնվում են պետության ու հասարակության բնականոն զարգացմանը եւ երկրի ներքին կայունությանը սպառնացող նոր մարտահրավերներ, ավելի կազմակերպված եւ բարդ ձեւեր է ընդունում անդրազգային հանցավորությունը: Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցների նվիրվածության ու մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ այդ մարտահրավերները եւս ժամանակին կչեզոքացվեն, եւ ձեր դժվարին աշխատանքը կնշանավորվի օրենքի գերակայության հաստատման գործում լուրջ ձեռքբերումներով: Կրկին շնորհավորելով Դատախազության աշխատողի օրվա եւ Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման հարյուրերորդ տարեդարձի առթիվ` բոլորիդ մաղթում եմ առողջություն, բարօրություն, երջանկություն եւ մասնագիտական նորանոր հաջողություններ իրավական պետության կերտման ճանապարհին»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր