00:00:00

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. հակառակորդի կողմից կրակոցներ են արձակվել հրշեջների, քաղաքացիների և զինվորների ուղղությամբ, ովքեր կատարում էին հրդեհաշիջման աշխատանքներ

19:44, 01 հուլիս 2018 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հուլիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Զանգակատուն գյուղի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել, ու հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ոչ միայն հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները, այլ նաև զինվորներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջները, քաղաքացիներն ու զինվորները պայքարում են կրակի տարածման դեմ, հակառակորդի կողմից կրակոցներ են արձակվել հրդեհաշիջման աշխատանքները կատարողների ուղղությամբ։ SHAMSHYAN.com-ը պարզում է՝ արդյո՞ք կրակոցների արդյունքում հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունեցել է, թե ոչ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր