00:00:00

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժարական չի տա

19:22, 01 հուլիս 2018

ՀՀ դատախազության աշխատողի օրվան և Դատախազության համակարգի 100-ամյակին նվիրված դատախազության կոլեգիայի ընդլայնված հանդիսավոր նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազը պատասխանել է  լրագրողների հարցերին: Նա նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, ապա հավելել է. «Թերություններ կան բոլորիս աշխատանքներում: Մենք ամեն օր մեր աշխատանքը ավելի կատարելագործելու, ավելի զարգացնելու անհրաժեշտություն ունենք: Անչափ կարևոր է՝ նկատենք մեր սխալները, մեր թերությունները և դրանց ուղղման ուղղությամբ ձեռնարկել գործուն քայլեր: Կարծում եմ՝ դուք ականատեսն եք դրա և դա խիստ շարունակական բովանդակություն ա ունենալու»: Դավթյանը հավելել է, որ ինքը ոգեւորված է հանրության պատրաստակամության ու աջակցության առումով: Իրենց աշխատանքում կարևորում է այդ հանգամանքը: «Մեր աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է հանրային աջակցությունից»,- նշել է գլխավոր դատախազը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր