00:00:00

Փոքր Վեդիում պատահարի հետեւանքով 1 մարդ է զոհվել, 1-ը՝ վիրավորվել

17:36, 01 հուլիս 2018 Պատահարներ

Փոքր Վեդիում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 1-ին ժամը 02:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Փոքր Վեդի գյուղում՝ «բաղնիք» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Փոքր-Վեդի գյուղում «Mercedes Е 224» մակնիշի ավտոմեքենան բախվել է Դուրյան փողոցի տներից մեկի պատին: Պատահարի հետեւանքով ուղեւորը՝ Հ.Ա.-ը (ծնված 1975թ.), տեղում մահացել է, իսկ վարորդը՝ Գ.Դ.-ը, հոսպիտալացվել է Վեդու ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս են բերել Հ.Ա.-ի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր