Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 30-ին, ժամը 22:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կամրջի վրա տեղի է ունեցել ավտովթար, բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երեւան հատվածի 60-րդ կմ-ին բախվել են «Lexus» (վարորդ 34-ամյա Ա. Վ.) եւ «ԳԱԶել» մակնիշի (վարորդ 38-ամյա Ս. Ա.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները՝ 11-ամյա Ա. Տ.-ն, 11-ամյա Դ. Մ.-ն, 32-ամյա Ա. Մ.-ն, 40-ամյա Ա. Ա.-ն եւ 35-ամյա Ն. Ա.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Ա. Տ.-ն եւ Դ. Մ.-ն տեղափոխվել են «Սրբ. Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Տ.-ի առողջական վիճակը գանահատել են միջին ծանրության, իսկ Դ.Մ.-ինը` բավարար:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ, հոսանքազրկել ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:
Shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետեւանքով տուժել է 12 հոգի, որոնց թվում կան նաեւ երեխաներ։
Աղբյուրի փոխանցմամբ, «Գազելի» մեջ գտնվող ծնողներից մեկը ասում էր. «Ծնողներով, երեխաներով, 2 «Գազելով» մեկնել էինք հանգստանալու Արարատի մարզում՝ «Բարդիներ» կոչվող հանգստյան գոտում: Հետ էինք վերադառնում, մեկ էլ զգացինք, որ մեր ավտոմեքենան ուժեղ հարված ստացավ: Էլ բան չենք հիշում: Մենակ էն, որ «Գազելի» մեջ գտնվողներիս տեղափոխեցին հիվանդանոց»։\