00:00:00

Ավտովթար Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ

01:30, 01 հուլիս 2018 Պատահարներ

Հունիսի 30-ին, ժամը 17:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքի «Քոբերի» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 21-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2115» մակնիշի (վարորդը՝ Ն. Օ., 1976 թ.) և «Mercedes Benz» մակնիշի (վարորդը՝ Մ. Բ., 1992 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում: Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակումից դուրս են բերել Ն. Օ.-ին: Վերջինս և ուղևոր՝ Ա. Մ.-ն (1982 թ.), հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր