00:00:00

Եղեգնաձորում ավտովթարից 7-ամյա երեխա է տուժել

21:13, 30 հունիս 2018 Պատահարներ

30-ին, ժամը 10:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան և Շահումյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բախվել են «Lexus RX330» մակնիշի (վարորդը՝ Հ. Խ., 1979 թ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդը՝ Գ. Ա., 1984 թ.) ավտոմեքենաները: Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա.-ին (2011 թ.) տեղափոխել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր