00:00:00

Խոշոր վթար Առինջի կամարի մոտ. բախումից հետո Ford Transit-ը շրջվել է. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

19:07, 30 հունիս 2018 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 06:00-ի սահմաններում Աճառյան եւ Առինջեցի փողոցների խաչմերուկում բախվել են 27-ամյա Սեդրակ Գ.-ի վարած Ford Transit մակնիշի 85 ZՏ 008 համարանիշի եւ 38-ամյա Թադեւոս Գ.-ի վարած Honda մակնիշի 23 AM 122 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Ford-ը կողարջվել է: Վթարի հետեւանքով վարորդներից Սեդրակ Գ.-ն, նրա ուղեւոր 30-ամյա Դավիթ Մ.-ն, վարորդ Թադեւոս Գ.-ն ու վերջինիս ուղեւորներ 26-ամյա Արման Բ.-ն եւ 26-ամյա Էդգար Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր