Հանդիպման ու ձեռքսեղմման տեսանյութը հրապարակվել է ԱՄՆ պետդեպի յութուբյան ալիքում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունն այսօր ավելի վաղ հաստատել էր, որ Պոմպեոն հանդիպելու է նախագահ Սարգսյանի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր: