00:00:00

Լևոն Սարգսյանը, նրա որդին, դուստրը ապօրինի հարստացել են. խուզարկություն՝ նրանց բնակարանում

03:00, 30 հունիս 2018

Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյան, նրա որդին՝ Նարեկը եւ դուստրը դեռ որեւէ կարգավիճակ չունեն իրենց կողմից ենթադրյալ ապօրինի հարստացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում: Քիչ առաջ՝ ՊԵԿ-ը տեղեկացրեց, որ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ  նոր քրեական  գործ հարուցելու մասին որոշում է կայացվել: Մանսավորապես ըստ ՊԵԿ-ի՝ Լյովա Ազատի Սարգսյանը, նրա դուստրը՝ Անի Սարգսյանը եւ որդին՝ Նարեկ Սարգսյանը ՀՀ օրենքով սահմանված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա տվյալները թաքցրել են, ինչը հանգեցրել է Լյովա, Անի, Նարեկ Սարգսյանների  մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաեւ հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են: Նրանք չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները: Մասնավորապես նախաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ քրեական գործով խուզարկություն է կատարվել «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում, որի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են  նրա, իր հետ համատեղ բնակվող  հոր՝ Լյովա Ազատի Սարգսյանի եւ քրոջ՝ Անի Լյովայի Սարգսյանի անվամբ 2017թ. 2-րդ կիսամյակի ընթացքում  որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր: ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին հատկանիշներով  նոր քրեական  գործ հարուցելու մասին: ՊԵԿ հաղորդագրությունն ամբողջությամբ՝ այս հղումով

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր