00:00:00

ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ

01:42, 30 հունիս 2018

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ: Ինչպես Պաշտպանին դիմած քաղաքացիների, այնպես էլ ազատազրկվածների բողոքների հիմնական մասը վերաբերել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում առկա խնդիրներին: Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաեւ ազատությունից զրկված այլ անձանց հետ։ Ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և դրանց համապատասխանությունը պահանջներին: Արձանագրված մի շարք խնդիրներ քննարկվել են ՔԿՀ-ի վարչակազմի հետ և տեղում ստացել լուծումներ, այդ թվում՝ կապված դատապարտյալի խուցը փոխելու, դատապարտյալի կողմից տրված լիազորագիրը հաստատելու, պատշաճ բժշկական օգնության ցուցաբերման հետ։ Բարձրացված մնացած հարցերը կքննարկվեն գրավոր ընթացակարգով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր