00:00:00

Արցախի ԱԺ Էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրում է պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպը

00:50, 30 հունիս 2018

Արցախի Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 29-ին տեղի է ունեցել Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի անդրանիկ նիստը. ուսումնասիրել են հունիսի 28-ին խորհրդարանի հերթական նիստի ժամանակ պատգամավորներ Ժաննա Գալստյանի եւ Հայկ Խանումյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից: Մինչ այդ՝ ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովում 5 պատգամավոր է ընդգրկվել՝ Արթուր Թովմասյանը («Հայրենիք» խմբակցություն), Ռոբերտ Ղահրամանյանը («Հայրենիք» խմբակցություն), Ռիտա Մնացականյանը («Դաշնակցություն» խմբակցություն), Լյուդմիլա Բարսեղյանը («Ժողովրդավարություն» խմբակցություն) եւ Գագիկ Բաղունցը («Շարժում-88» խմբակցություն): Հանձնաժողովի անդամները ներկայացրել են միջադեպի վերաբերյալ որոշ մանրամասներ եւ պայմանավորվել աշխատանքները շարունակել միջադեպի հետ առնչություն ունեցող նյութերը հավաքագրելուց հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր