00:00:00

Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն. Զոհրաբ Մնացականյան

00:01, 30 հունիս 2018

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հանդիպմանն ընդգծել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Արցախի որոշիչ ձայնի իրավունքը: «Իհարկե, հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Ես վերահաստատեցի ՀՀ կառավարության հանձնառությունը՝ հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի շրջանակում: Նշելով, որ հայկական կողմի համար Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը կարևոր առաջնահերթություններ են՝ ընդգծեցի, որ որպես հակամարտության հիմնական կողմ Լեռնային Ղարաբաղը կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն»,- Բեռլինում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ քննարկել են նաև խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը վերաբերող կարևոր հարցեր: Այս համատեքստում, Զոհրաբ Մնացականյանը բարձր է գնահատել Գերմանիայի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր