00:00:00

Հունիսի 30-ին ՀՀ տարածքում թռիչքներ կիրականացնեն ՀՀ ԶՈւ փորձառու օդաչուները

23:33, 29 հունիս 2018

ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով ՀՀ տարածքում թռիչքներ կիրականացնեն ՀՀ ԶՈւ փորձառու օդաչուները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Միջոցառումը կայանալու է վաղը՝ հունիսի 30-ին: «ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով 2018թ. հունիսի 30-ին ՀՀ տարածքում թռիչքներ կիրականացնեն ՀՀ ԶՈւ փորձառու օդաչուները։ Ժամը 12:00-ից Ազատության պողոտայի սկզբնամասում (Կասկադ համալիրի վերեւում) գտնվող հուշարձանի հարակից տարածքից հնարավոր կլինի դիտել ՀՀ ԶՈւ ինքնաթիռների անցումները։ Դրանք ուղեկցվելու են նաեւ ՀՀ պետական դրոշի ծածանմամբ»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր