00:00:00

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

22:29, 29 հունիս 2018

ՀՀ վարչապետ պարոն Ն.Փաշինյանին Աշոտ Յաշկայի Զաքարյանից հասցե՝ Վայոց Ձորի մարզ, ք.Վայք Շահումյան 62 ԲՈՂՈՔ ՀՀ գլխավոր դատախազության դեմ 1. ՀՀ ոստիկանության Վայքի բաժնի հետաքննության գործով տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ա.Գրիգորյանը քննելով իմ դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերը, 08.06.2018թ. կայացրել է որոշում՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին: 2. Նշված որոշման դեմ իմ կողմից բերվել է ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բողոք, որում նշել եմ նաև Գրիգոր Պուշկինի Գրիգորյանի (այն անձն է, ով ինձանից անհատույց, խաբեությամբ և կեղծիքով վերցրել է 6 միլիոն ԱՄՆ դոլար ՀԷԿ-ի 74 տոկոսը) և Վայոց Ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանի մտերմական կապի մասին, խնդրել եմ բացառել Վայոց Ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանի աջակցությունը Գրիգոր Պուշկինի Գրիգորյանին: Սակայն ապարդյուն՝ իմ բողոքի քննությունը դարձյալ հանձնվել է Վայոց Ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանին: 3. Ես ստիպված մամուլով հայտարարել եմ, որ պատրաստվում է ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց հավաք իրականացնել՝ իմ դժգոհությունը, դատախազության անարդար և կողմնակալ մոտեցումները ներկայացնելու համար: 4. Դրանից հետո իմ ներկայացուցչին իր մոտ է հրավիրել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Ա.Բաղդասարյանը, հայտնելով, որ անպայմանորեն իմ բողոքի քննությունը հանձնարարվելու է այլ դատախազի, անպայմանորեն Վայոց Ձորի մարզի դատախազությունից հետ է կանչվելու գործը, մոտեցումը լինելու է օբյեկտիվ: Այնուհետև զանգահարելով տեղեկացրել են, որ արդեն գործը հետ է պահանջվել Վայոց Ձորի մարզի դատախազությունից: Ես հավատալով դրան որոշել եմ հետաձգել իմ բողոքի ակցիան: 5. Սակայն այսօր՝ 29.06.2018թ., իմ ներկայացուցչին իր մոտ է հրավիրել ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիայի վարչության պետ Արսեն Սիմոնյանը և հայտնել է, որ իմ բողոքը քննվելու է Վայոց Ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանի կողմից: 6. Իմ բողոքում ես հայտնել եմ, որ Նախկին պատգամավոր, <<Արարատ Հայաթ>> հյուրանոցների սեփականատեր Սամվել Սարգսյանը հանդիսանում է մեծահարուստ արտոնյալ Գրիգոր Պուշկինի Գրիգորյանի մտերիմ ընկերը, նրանք գյուղատնտեսական ակադեմիայում 4 տարի սովորել են միասին, դեռևս ուսանողական տարիներից ընկերներ են: Այնքան մոտ են, որ Գրիգոր Պուշկին Գրիգորյանը Սամվել Սարգսյանին <<Mercedes-Benz GL 500>> մակնիշի թանկարժեք մեքենա է նվիրել, միասին գնում են ընտանիքներով հանգստանալու, շատ մտերիմ են: Սամվել Սարգսյանը մինչև հեղափոխությունը Վայոց Ձորի մարզում ունեցել է մեծ ազդեցություն, որի շնորհիվ նրա հարազատ քրոջ ամուսինը՝ Նաիրի Ավագյանը, նշանակվել է Վայոց Ձորի մարզի դատախազ, երկար տարիներ այդ պաշտոնում է և տևական ժամանակ մտերիմ է նաև Գրիգոր Պուշկինի Գրիգորյան հետ: Այս ամենը ճշմարտություն է, ինձ հայտնի է, քանի որ մինչ Գրիգոր Գրիգորյանի հետ վեճեր ունենալը շփվել եմ նրանց հետ և հաստատապես գիտեմ, որ շատ մտերիմներ են: Այդ մտերմությունների արդյունքում Վայոց Ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանն ամեն կերպ ազդել և ազդելու է, որպեսզի քրեական գործ չհարուցվի Գրիգոր Պուշկինի Գրիգորյանի արարքների համար, նա ստանա արտոնյալի կարգավիճակ, իսկ ես և ընտանիքս լիովին ունեզրկվենք: 7. Այս պայմաններում իմ բողոքի քննությունն ուղարկվել է Վայոց Ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանին, ով չի կարող իրականացնել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, չի կարող իր ընկերոջ նկատմամբ որևէ բացասական որոշում կայացնել: Բացի այդ՝ ստացվում է, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Ա.Բաղդասարյանը խաբել է, նշելով, թե Վայոց Ձորի մարզի դատախազությունից իմ բողոքը հետ է պահանջվելու և հանձնվելու է այլ դատախազի քննությանը:  Այս ամենի պայմաններում արդեն հասկանում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունում իմ բողոքի քննությունը վերածվել է ծածկադմբոցի և ուզում են մերժել: Այդ ամենից ինձ մոտ առկա է նաև կասկած, որ հենց ՀՀ գլխավոր դատախազն է սպասարկում մեծահարուստ Գրիգոր Գրիգորյանի շահերը:8. Թեև ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բացարկ եմ ներկայացրել՝ Վայոց Ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանի նկատմամբ, սակայն վստահ եմ, որ ոչինչ չի փոխվի, դատախազությունը շարունակելու է կողմնակալ մոտեցումը, որպեսզի քրեական գործ չհարուցվի, Գրիգոր Գրիգորյանը մնա արտոնյալ և անպատժելի (սա հենց այնպես չէր կարող լինել): Խնդրում եմ Ձեր անմիջական միջամտությունն այս հարցին, որպեսզի դադարեցվի ՀՀ գլխավոր դատախազության ոչ պատշաճ մոտեցումը, իմ բողոքի քննությունը չհանձնվի Վայոց Ձորի դատախազությանը, դրսևորվի օբյեկտիվ մոտեցում, հարուցվի քրեական գործ և իմ կողմից նշված բոլոր հանգամանքները հաշվի առնելով իրականացվի բազմակողմանի քննություն: Աշոտ Յաշկայի Զաքարյան 29.06.2018թ.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր